ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել որոշ հայտարարությունների վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից մեզ ուղղված հարցադրումների վերաբերյալ:Հաղորդագրության մեջ ասված է. «Նախագահ Արմեն Սարգսյանը լրացնում է տարեկան հայտարարագիր: Այն բաց փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված են նախագահի եկամուտները եւ ֆինանսական միջոցները:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որեւէ անդամ երբեւէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որեւէ ներդրում չի կատարել եւ ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում:Բացի այդ, Արմեն Սարգսյանը երբեւէ չի եղել British Petroleum ընկերության բաժնետեր: Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կենսագրության մեջ, նա եղել է ընկերության ավագ խորհրդատու, եւ, պայմանագրի համաձայն, Կովկասը բացառված է եղել նրա գործունեության շրջանակներից: Բացի այդ, British Petroleum-ը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բոլոր բաժնետերերը հայտնի են: Համացանցից օգտվել իմացող ցանկացած մարդ հեշտությամբ կարող է գտնել նրանց անունները:Գոյություն ունեն Knightsbridge տեղանունը ներառող հարյուրավոր ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում իրարից խիստ տարբեր ոլորտներում, աշխարհի տարբեր երկրներում եւ ունեն տարբեր սեփականատերեր ու բաժնետերեր: Knightsbridge տեղանունը ներառող ընկերությունների փոքր խումբը, որի հետ առնչություն է ունեցել Արմեն Սարգսյանը, արդեն վաղուց գոյություն չունի, այդ ընկերություններից եւ ոչ մեկը երբեւէ որեւէ ներդրում չի կատարել British Petrolium ընկերության ծրագրերում եւ Ադրբեջանում:Հնչեցվող մեկնաբանություններն անհիմն են ու մտացածին»: Tweet Դիտում՝ 2081