ՀԲ-ն աջակցում է Հայաստանում գործարար միջավայրի բարեփոխումներին

06.02.2020 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Տիգրան Խաչատրյան #Ալեխանդրո Էսպինոսա-Վանգ
Համաշխարհային բանկի առաջատար փորձագետներն այս օրերին Հայաստանում անմիջական եւ հեռուստակապի միջոցով հանրային ոլորտի առանցքային շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են անցկացնում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀԲ խմբի Doing Business բարեփոխումների թիմի անդամ Ալեխանդրո Էսպինոսա-Վանգին՝ քննարկելու «Գործարարություն» զեկույցի մեթոդաբանական հարցերը, ինչպես նաեւ բանկի աջակցությունը Հայաստանի գործարար միջավայրին ուղղված բարեփոխումների հետագա աշխատանքներում։

Նախարարը նշել է, որ բանկի ամենամյա գնահատումը կարեւոր է ոչ միայն այլ երկրների հետ համեմատության տեսանկյունից, այլեւ խիստ նշանակալի միջավայրային տեսանկյունից՝ ճիշտ եւ իրատեսական պատկեր ստանալու առկա խնդիրների վերաբերյալ:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ զեկույցին համապատասխան բարեփոխման օրակարգը կկազմվի ոչ թե ամենամյա պարբերականությամբ, այլ միջնաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների մշակման եղանակով:
Դիտում՝ 1582

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW