ԵՏՀ Կոլեգիայի նախագահը վաղը կժամանի Երեւան

06.02.2020 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՏՀ #Միխայիլ Մյասնիկովիչ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը փետրվարի 7-ին աշխատանքային այցով կժամանի Երեւան:

ԵՏՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսված են հսնդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության զարգացման նոր մոտեցումները, եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները մինչեւ 2025թ., ինչպես նաեւ ԵԱՏՄ շուկայում խոչընդոտների վերացման մոտեցումները:


Banks.amհիշեցնում է, որ Միխայիլ Մյասնիկովիչը 2020թ. փետրվարի 1-ին ԵՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Տիգրան Սարգսյանին:
Դիտում՝ 5354
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW