Երեւան, 31 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է որպես գործակալներ եւ դիլերներ հանդես եկող կազմակերպությունների ցանկը, որոնք կարող են մասնակցել պետական (գանձապետական) պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումներին: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն որպես գործակալներ ընտրել է հետեւյալ բանկերը` “Կոնվերսբանկը”, “Արդշինինվեստբանկը”, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը, “Արմսվիսբանկը”, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը”: Դիլերների թվում են. “ՎՏԲ-Հայաստան բանկը”, “Առէկսիմբանկը”, “Հայկական Զարգացման բանկը”, “Պրոմեթեյ բանկը”, “Ինեկոբանկը”, “Հայէկոնոմբանկը”, “Կոնվերսբանկը”, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը”, “Արմսվիսբանկը”, “Արդշինինվեստբանկը”, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը, “Բիբլոս Բանկ Արմենիան”, “Արցախբանկը”, “Անելիք Բանկը”, “ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլ բանկը”, “Հայներարտբանկը”, “Յունիբանկը”, “Մելլաթ բանկը”, “Կասկադ Բանկը”, “ԲՏԱ Ինվեստ բանկը” եւ “Հայբիզնեսբանկը”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 9486