Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կարծիքով՝ Beeline Armenia-ի ձեռքբերումը Ucom-ի կողմից կարող է խախտել հավասարակշռությունը ամրակցված շուկայում:Հունվարի 16-ին Ucom-ը հաստատեց, որ քննարկումներ է վարում VEON-ի հետ վերջինիս հայաստանյան բիզնեսը (Beeline Armenia) ձեռք բերելու վերաբերյալ: Մեդիամաքսի Itel.am կայքը հնարավոր գործարքի մասին զրուցել է Ռալֆ Յիրիկյանի հետ:«Եթե մենք ձեռք բերենք ամրակցված կապի ծառայություններ մատուցող ինչ-որ ընկերություն, կկարողանանք որոշակի մրցակցություն ապահովել կոնվերգենտ դաշտում, սակայն, միեւնույն է, հավասարակշռությունը խախտված կմնա», - ասել էՅիրիկյանը:Նա նաեւ շեշտել է, որ «շարժական կապի ոլորտում մեզ համար գրեթե բան չի փոխվելու»: Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այս հղումով: Tweet Դիտում՝ 3937