ՎՏԲ-Հայաստան Բանկի ուսումնական կենտրոնը բարելավում է ամբողջ թիմի աշխատանքը

31.01.2020 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ուսումնական կենտրոն
Աշխատակիցների կորպորատիվ ուսուցումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության կարեւորագույն ուղղություններից մեկն է:

«Բանկն առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում կորպորատիվ ուսուցմանը եւ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Բիզնես-դասընթացները, սեմինարները, մաստեր-կլասերը, կլոր սեղանները, քոուչինգ-սեսիաները եւ ֆունկցիոնալ դասընթացները նպաստում են բանկի համընթաց շարժմանը ժամանակակից բարձր տեխնոլոգիաների աշխարհում:

2019-ի ընթացքում վաճառքի եւ սպասարկման ավելի քան 600 մասնագետի համար կազմակերպվել են պրոդուկտային դասընթացներ եւ կոուչինգներ վաճառքի հմտությունների զարգացման վերաբերյալ: Ինչպես նաեւ ուսումնական կենտրոնը ներդրել է ղեկավարների դասընթացների մոդուլային համակարգ: Համաձայն նոր սխեմայի՝ դասընթացն անցել են ավելի քան 200 ղեկավար, որոնք յուրացրել են այնպիսի թեմաներ, ինչպիսին են՝ Agile, Leadership Embodiment, EQ, որոնք հանդիսանում են ղեկավարների զարգացման ծրագրի հիմնական մասը»,- ասված է հաղորդագրությունում:

Աշխատակիցներն ունեն ազատ մուտք ժամանակակից բիզնես գրականությանը, որը ներկայացված է բանկի գրադարանում:

Ուսումնական կենտրոնն ակտիվ համագործակցում է հայաստանյան ԲՈՒՀ-երի հետ՝ ներգրավելով երիտասարդ գիտակների: Մեկ տարվա ընթացքում ավելի քան 500 ուսանող անցկացրել են պրակտիկա բանկի ուսումնական կենտրոնում, որոնցից լավագույններն արդեն աշխատում են բանկում:
Դիտում՝ 6874
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW