ՎՏԲ-Հայաստան Բանկ. Շահավետ պայմաններ՝ ուսանողական վարկերի համար
24.01.2020 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է ուսանողական վարկ՝ ոչ միայն ԲՈՒՀ-երի ուսման վարձերի վճարման համար, այլեւ վճարովի դպրոցների, տարբեր ուսումնական հաստատությունների, դասընթացների եւ պարապմունքների վարձերի վճարման համար:
Ուսանողական վարկը հնարավորություն է տալիս հոգալ ոչ միայն ՀՀ տարածքում սովորող ուսանողների եւ աշակերտների ուսման ծախսերը, այլեւ արտերկրում»,- ասված է հաղորդագրությունում:
Ձեւակերպել ուսանողական վարկ կարող են ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, ազգակիցները, այնպես էլ ուսանողները, որոնք համապատասխանում են բանկի պահանջներին:
Ուսանողական վարկի ձեւակերպման համար չի պահանջվում երաշխավորություն:
Կրթական նպատակներով վարկը տրամադրվում է ՀՀ դրամով հետեւյալ պայմաններով.
- տարեկան տոկոսադրույք՝ 15%-16,5% (փաստացի տոկոսադրույք՝ 16,61%-24%),
- վարկի գումար՝ 50 հազ.-5 մլն դրամ (ուսման վարձի գումարի 100% չափով),
- վարկի ժամկետ՝ 3 ամսից մինչեւ 5 տարի,
- նախնական որոշման կայացում՝ մինչեւ 2 աշխատանքային օր,
- վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ նախատեսված չեն:
Վարկի մարման եղանակը հաճախորդն ինքն է ընտրում հետեւյալ տարբերակներից՝
1. Հավասարաչափ մարում մինչեւ ուսման ժամկետի ավարտը,
2. Միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ ուսման ավարտից հետո՝ հիմնական գումարի մարում:
Ուսման համար կրթական նպատակներով վարկեր տրամադրվում են հետեւյալ հաստատություններում սովորելու համար՝
- տեղական,
- միջազգային,
- միջազգային հաստատությունների մասնաճյուղերում,
- տարբեր ուսումնական դասընթացների համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: