€5,3 մլն՝ Երեւանում վտանգավոր թափոնների կառավարմանը

22.01.2020 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկ Մարության #թափոն #ԵՄ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ վտանգավոր թափոնների կառավարման նոր ու արդյունավետ մի համակարգ ներդնելու վերաբերյալ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է €5 326 377:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շեշտել է, որ ծրագրին մասնակցելու համար Երեւանը մրցութային հայտ է ներկայացրել եւ շահել մրցույթը, ինչը նշանակում է, որ մայրաքաղաքի ներկայիս քաղաքականությունը վտանգավոր թափոնների կառավարման գործում լիովին համահունչ է ԵՄ սկզբունքներին:

«Վտանգավոր թափոնների կառավարման հարցում Երեւան համայնքը մեծ բացեր ունի: Մենք քայլեր են ձեռնարկում տարանջատված աղբահանության կազմակերպման ուղղությամբ»,- ասել է քաղաքապետը:

Նա նշել է նաեւ, որ Երեւանն այս պահին կատարել է բոլոր հնարավոր նախապատրաստական աշխատանքները՝ հաշվի առնելով վտանգավոր թափոնների կառավարման ծրագրով նախատեսված պարտավորությունները, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ սկզբնակետից սկսել ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը:
Դիտում՝ 1231

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW