Հայաստանում թափուր աշխատատեղերի քանակն ավելացել է 250%-ով

21.01.2020 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#staff.am #Լուիզա Ավետիսյան #Նազելի Բադալյան
2019-ին Հայաստանում թափուր աշխատատեղերի քանակը 2018-ի համեմատ աճել է 250%-ով:

Այս մասին են վկայում Staff.am կարիերայի օնլայն հարթակի հավաքագրած՝ Հայաստանի աշխատաշուկայի ակտիվության վիճակագրական տվյալները։

Դրանց համաձայն՝ Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունը շարունակում է մնալ Ծրագրավորումը:

«Ընդ որում, դիտարկելով թոփ 10 պահանջված մասնագիտությունները՝ տեսնում ենք, որ 2018-ի տվյալների համեմատ աճել է Ծրագրավորման, Վաճառքի ու սպասարկման, Որակի կառավարման եւ Կրթության ոլորտների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ։ Վերջինս պայմանավորված է պետական ոլորտի՝ մասնավորապես ԿԳՄՍ-ի կողմից 2019-ին հարթակի ակտիվ օգտագործմամբ»,- նշել է staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ծրագրավորման մասնագետների պահանջարկի հետ կաճի նաեւ դեֆիցիտը. նման իրավիճակ կլինի նաեւ Թվային մարքեթինգի, Տվյալագիտության (Data Science), Պրոդուկտի զարգացման, Նախագծերի զարգացման եւ չորրորդ ինդուստրիալ հեղափոխության արդյունքում առաջացած մասնագիտությունների դեպքում։

2019-ին ամենաակտիվ գործատուները ներկայացրել են ՏՏ, Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն, Արդյունաբերություն/Արտադրություն, Ներկրում/Արտահանում/Առեւտուր ոլորտները։ Թոփ 5 գործատուների ցանկն ամփոփում է Տուրիզմ եւ Հյուրընկալություն ոլորտը։

Ըստ վերլուծության՝ մարզային քաղաքների ակտիվությունը շարունակում է մնալ ցածր։ Բոլոր աշխատանքների 92%-ը բաժին է ընկնում Երեւանին, իսկ մարզային քաղաքներում կամ տեղական ընկերություններն են գերիշխում, կամ բանկային, ապահովագրական եւ հեռահաղորդակցության մասնաճյուղի աշխատանքներն են։

«Սոֆթ (անձնային) հմտությունների դերը աշխատաշուկայում գնալով ավելի կարեւոր է դառնում։ Եթե համեմատենք գործատուի կողմից 2018-ին առաջադրված պահանջները սոֆթ հմտությունների կոնտեքստում, ապա վստահ կարող ենք ասել, որ անկախ մասնագիտությունից, այնպիսի հմտություններ, ինչպիսիք են Թիմային աշխատանքը, Ժամանակի կառավարումը Problem Solving (Խնդիրներին օպտիմալ լուծում տալը), Աշխատանքի եւ թիմի հանդեպ դրական վերաբերմունքը եւ այլն, նույնքան կարեւոր են, որքան տվյալ մասնագիտության համար պահանջվող մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները»,- հավելել է staff.am Հաղորդակցության գծով տնօրեն Նազելի Բադալյանը։

Ինչ վերաբերում է աշխատավարձերին՝ մեծ տարբերությամբ մյուս ոլորտների հետ գերիշխում է ծրագրավորող ինժեներների աշխատավարձերը:

Աշխատավարձերի բաշխվածությունը՝ ըստ մասնագիտությունների եւ փորձի ամենապահանջված մասնագիտությունների եւ ՄՌԿ-ի համար

Դիտում՝ 4146
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW