Զբոսաշրջիկների այցը Հայաստան ավելացել է 14,4%-ով
16.01.2020 | 16:58
Գլխավոր էջ /
Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 1 459 152 զբոսաշրջիկ, ինչը 2018-ի 9 ամիսների համեմատ աճ է 14,4%-ով: Զբոսաշրջիկների թվաքանակի աճը հանգեցրել է վերջիններիս կողմից Հայաստանում ավելի շատ ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերմանը, որի հետեւանքով վերջիններիս ծախսերը դիտարկվող ժամանակահատվածում ավելացել են 111,5 մլն դոլարով կամ 12%-ով՝ կազմելով 1,04 մլրդ դոլար:
Այս տվյալները փաստում են այն մասին, որ զբոսաշրջիկների կողմից Հայաստանում կատարվող ծախսերն ավելի դանդաղ տեմպով են աճել, քան զբոսաշրջիկների թվաքանակը:
2019-ի 9 ամիսներին մեկ զբոսաշրջիկի հաշվով ապրանքների եւ ծառայությունների վրա կատարվող միջին ծախսը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 2,1%-ով՝ կազմելով շուրջ 711 դոլար:
Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանողների թվաքանակը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 415 799 զբոսաշրջիկ (աճել է 68,8%-ով), մինչդեռ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում եւ այլ կացարաններում հանգրվանողների քանակը կազմել է 1մլն 043 353 զբոսաշրջիկ (աճել է 1,4%-ով):
Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենամեծ աճն արձանագրվել է ԱՊՀ երկրներից՝ 75,9%:
«Եթե դիտարկենք այս ցուցանիշը զբոսաշրջիկների կատարած ծախսերի եւ նրանց կողմից հանգրվանատների տեսակի ընտրության հետ, ապա կարելի է եզրահանգել, որ այս ցուցանիշի աճը բացատրվում է նաեւ ԵԱՏՄ մյուս անդամ-պետությունների տարածք ՀՀ-ից ավելի էժան մեքենաների ձեռքբերման նպատակով Հայաստան այցելողների թվաքանակով, որի նպատակով Հայաստան այցելող զբոսաշրջիկները ավելի կարճ ժամանակահատված են նախընտրում:
Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի աճ է արձանագրվել, սակայն մեկ զբոսաշրջիկի հաշվով ՀՀ տարածքում կատարվող միջին ծախսերը կրճատվել են, ինչը հիմնականում բացատրվում է զբոսաշրջիկների կողմից Հայաստանում անցկացրած օրերի քանակի կրճատմամբ»,- նշել են ՏԶՆԿ-ում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: