Վարչապետը խոսել է քաղաքացիների տնտեսական ակտիվության խրախուսումից
16.01.2020 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Երեկվա մեր քննարկումից հետո կարող ենք արձանագրել, որ կոնկրետացրել ենք մեր հայեցակարգային մոտեցումները, թե այս ուղղությամբ ինչ պետք է անենք: Սոցիալական, լիարժեք աջակցություն պետք է ստանան Հայաստանում այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն, ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն իրենց կարիքները չեն կարող հոգալ:
Իսկ մարդիկ, ովքեր աշխատունակ են, նրանց նկատմամբ վերաբերմունքը պիտի լինի այնպիսին՝ քաջալերել եւ համակարգային պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել»,- կառավարության նիստում ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ առաջարկվող համակարգը բավականին բարդ է, դեռ նախնական է, պետք է քննարկել:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին վարչապետը հանձնարարել է համակարգի մշակման փուլին զուգահեռ որոշակի հանրային քննարկումներ սկսել, որոնք կօգնեն հանրությանն ավելի իրազեկված լինել:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: