Փաշինյան. Համակարգը պետք է մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը

15.01.2020 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #սոցիալական աջակցություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «համակարգը մարդուն պետք է օգնի հաղթահարել աղքատությունը, ոչ թե մնալ աղքատության սահմաններում»:

Հայաստանում անապահովության գնահատման եւ սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգի քննարկման ժամանակ վարչապետը նշել է, որ աղքատությունը եւ սրանից բխող հարակից էֆեկտները ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման մեծագույն խոչընդոտներից են:

«Շատ կարեւոր է, որ մենք արձանագրենք նպատակը, թե ինչ ենք ուզում. մենք ուզում ենք կախյալ, խեղճ, հուսահատ, փակուղում գտնվող քաղաքացուն օգնել, որպեսզի ինքը դառնա աշխատանքով իր վաստակը, իր բարեկեցությունը եւ քաղաքացիական իրավունքներին հասանելիությունն ապահովող արժանապատիվ եւ հպարտ քաղաքացի»,- ասել է նա:

Անապահովության գնահատման եւ սոցիալական աջակցության նոր համակարգը միտված է լինելու 4 սոցիալական կարիքի բավարարմանը՝ նյութական ապահովություն, առողջապահություն, կրթություն եւ բնակարանային պայմաններ:
Դիտում՝ 1895
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW