ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «ՌԵՍՈ»-ն առաջարկում են «Ապահով հանգիստ» փաթեթը

13.01.2020 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«ՌԵՍՈ» #«Ապահով հանգիստ»
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության հետ համատեղ, ճանապարհորդությունների սիրահարներին առաջարկում է «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը:

«Շահավետ եւ շատ հարմար «Ապահով հանգիստ» փաթեթը կպարգեւի հաճախորդներին վստահության եւ ապահովության զգացում` ընտանեկան ճանապարհորդության կամ ընկերական ճամփորդության ողջ ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:

«Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը ՎՏԲ-Հայաստան Բանկում ձեւակերպելիս հաճախորդներին կտրամադրվի հնարավորություն օգտվել հետեւյալ ապահովագրական ծառայություններից.

• Բժշկական շուրջօրյա խորհրդատվություն, շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն՝

- ամբուլատոր եւ ստացիոնար բուժում,
- դեղորայք,
- շտապ ատամնաբուժական օգնություն,
- բժշկական էվակուացիա:

• Ֆինանսական փոխհատուցում՝

- ուղեբեռի կորստի, վնասման, ուշացման դեպքում,
- հանգստի ընթացքում հաճախորդի բնակարանին հասցված վնասի դեպքում,
- ապահովագրված անձի բնակարանից ջրի արտահոսքի հետեւանքով հարեւաններին հասցված վնասի դեպքում:

«Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը կարելի է ձեռք բերել նաեւ ընտանիքի անդամների ու հարազատների համար:

Ապահովագրական պայմանագիրը կարող է կնքվել մինչեւ 75 տարեկան անձանց համար՝ աշխարհի ցանկացած ուղղությամբ մեկնելիս:

Պայմանագրի գործողության ժամկետն է 7-ից մինչեւ 15 օր, ապահովագրական վկայագիրը կարելի է օգտագործել մեկ տարվա ընթացքում:
Դիտում՝ 4970
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW