Կառավարությունը որոշում է ընդունել` կապված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման հետ

25.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 25 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում հաստատել էէլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման համար դրանց կողմից մատուցվող ծառայություններին առաջադրվող տեղեկատվական չափանիշները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, դրանց ընտրությունը կատարվել է տեղական եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ` մի շարք միջազգային կազմակերպությունների ու եվրոպական երկրների կողմից մշակված ստանդարտների ուսումնասիրության արդյունքում:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2008թ. սեպտեմբերի 1-ից:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6760

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW