Եկամտահարկի դրույքաչափն աստիճանաբար կնվազի

08.01.2020 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#եկամտահարկ #սոցվճար
2020-ի հունվարի 1-ից Հայաստանն անցել է եկամտի հարկման համահարթ համակարգի:

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է՝

2020-ի հունվարի 1-ից եկամտահարկը կկազմի 23%,
2021-ի հունվարի 1-ից՝ 22%,
2022-ի հունվարի 1-ից՝ 21%,
2023-ի հունվարի 1-ից՝ 20%:

Մինչ այժմ եկամտահարկի երեք տարբեր չափեր էին սահմանված՝ ցածր, միջին եւ բարձր աշխատավարձ ստացողների համար:

Մինչեւ 150 000 դրամ ստացողները վճարում էին իրենց աշխատավարձի 23%-ը, 150 000-ից մինչեւ 2 մլն դրամ ստացողները՝ 28%-ը, իսկ 2 մլն-ից ավելի ստացողները՝ 36%-ը:

Նոր համակարգով հունվարի 1-ից բոլորը կվճարեն 23% եկամտահարկ:


Ինչ վերաբերում է սոցիալական վճարի դրույքաչափին, ապա եկամտահարկի հետ կապված փոփոխություններին զուգահեռ փոխվում է դրա դրույքաչափը:

Այսպես՝ նախատեսվում է սոցիալական վճարի դրույքաչափի աստիճանական վերականգնում. ներկայիս 2,5%-ից այն աստիճանաբար կդառնա նախկին 5%-ը.

2021-ի հունվարի 1-ից՝ 3,5%,
2022-ի հունվարի 1-ից՝ 4,5%,
2023-ի հունվարի 1-ից՝ 5%:

Սոցիալական վճարը աշխատավարձի 10%-ի չափով է, որից 2,5%-ը վճարում է մասնակիցը, իսկ 7,5%-ը՝ պետությունը:

Այս հարաբերակցությունը կպահպանվի 2020-ին, սակայն 2021-ից սկսած անհատի մասնաբաժինը կավելանա 1%-ով, իսկ պետությանը՝ կպակասի:

2021-ին անհատները կվճարեն արդեն 3,5%, 2022-ին 4,5%, իսկ 2023-ին՝ 5%: Այսինքն՝ 5%-ը կվճարի մասնակիցը կամ քաղաքացին, 5%-ը՝ պետությունը։
Դիտում՝ 2798
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW