PwC. Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն մինչեւ 3,4%
08.01.2020 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ thecryptonist.info

«Ըստ գնողունակության հավասարության՝ 2020թ. համաշխարհային տնտեսության աճը կկազմի 3,4%, եւ դա այն դեպքում, երբ այս ցուցանիշի երկարաժամկետ միջին տարեկան մեծությունը XXI դարում կազմում էր 3,8%»,- ասված է հետազոտությունում:
PwC-ի գնահատականով՝ 2020թ. կդառնա գլոբալ տնտեսության աճի դանդաղեցման տարի (slowbalisation), որի պայմաններում պահպանվող լարվածությունը համաշխարհային առեւտրում դժվարություններ կստեղծի համաշխարհային մատակարարումների շղթաներում եւ հետագա տնտեսական ինտեգրացիայի համար՝ ամբողջ աշխարհի մասշտաբներում:
Միաժամանակ, PwC-ի սպասումներով՝ համաշխարհային առեւտրի համար լավատեսության աղբյուր կհանդիսանա ծառայությունների ոլորտը. ըստ կանխատեսման՝ 2020թ. ծառայությունների արտահանման համաշխարհային ցուցանիշը կհասնի ռեկորդային $7 տրլն-ի: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան կպահպանեն ծառայությունների արտահանողների առաջատարի դիրքերը, իսկ Չինաստանը կփոխարինի Ֆրանսիային, որը մինչ օրս զբաղեցնում է չորրորդ տեղը:
PwC կանխատեսմամբ՝ «մեծ յոթնյակի» (G7) երկրները կշարունակեն աշխատատեղեր ստեղծել, որոնց թիվը կավելանա 2 մլն-ով: Հինգից չորս նոր աշխատատեղերը G7 երկրներում կստեղծվեն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Ճապոնիայում:
«2020թ. աշխարհի բնակչությունը կկազմի 7,7 մլրդ մարդ, ինչը մոտ 10%-ով ավելին է, քան 10 տարի առաջ: Կանխատեսվում է, որ Չինաստանը, Հնդկաստանը եւ Սահարայից հարավ ընկած՝ Աֆրիկայի երկրները տարեկան կապահովեն աշխարհի բնակչության աճի շուրջ կեսը: Միաժամանակ, ըստ կանխատեսումների, ամբողջ աշխարհով 60 տարեկանից բարձր մարդկանց թիվը կգերազանցի 1 մլրդ-ը: Չինաստանում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը կլինի ավելի շատ, քան զարգացող տնտեսություն ունեցող մնացած բոլոր վեց խոշորագույն երկրներում միասին վերցրած»,- նշում են փորձագետները:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: