Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան գործարկում է Eco ֆինանսավորում

27.12.2019 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա
Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության շրջանակում մեկնարկած «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի երկրորդ փուլով Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան գործարկում է էներգաարդյունավետ Eco վարկեր եւ Eco լիզինգներ՝ միտված ՀՀ-ում էներգաարդյունավետության եւ էներգախնայողության բարձրացմանը:

Կորպորացիայում նշել են, որ այսօր Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ ստորագրվել է վարկային պայմանագիր, որով նախատեսվում է տրամադրել Eco վարկեր եւ Eco լիզինգներ:

Գերմանական KfW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող  Eco ֆինանսավորումն ուղղված է ՀՀ տնտեսությունում այլընտրանքային էներգետիկայի կիրառման զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը, հնարավորություն է տալիս տնտեսվարողներին ներդրումներ կատարել էներգաարդյունավետ տեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերման ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:
Դիտում՝ 2878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW