2007 Թ. արդյունքներով ՙՅունիբանկի՚ հիփոթեքային փաթեթն աճել է 3 անգամ

24.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 24 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.2007 թվականի արդյունքներով “Յունիբանկի” հիփոթեքային փաթեթը կազմել է մոտ 9.7 մլրդ դրամ, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, բանկն առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկայում, իսկ բանկի հիփոթեքային ծրագիրը ներառում է Հայաստանի բոլոր մարզերը:

“Յունիբանկը” հիփոթեքային վարկեր է տրամադրում մինչեւ 20 տարի մարման ժամկետով եւ տարեկան 16% տոկոսադրույքով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6447
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW