Տարին փակում ենք տնտեսական լավ ցուցանիշներով, ասել է վարչապետը

26.12.2019 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #կառավարություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ն ամփոփող կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ «տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ»:

«Երեկ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է նոյեմբերի եւ 11 ամիսների տնտեսական ցուցանիշները, եւ պետք է արձանագրել, որ նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019-ի համար: Նոյեմբերին, մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 10,1%, ապրանքների արտահանման աճ ունենք 25,7%-ով, առեւտրի շրջանառությունը աճել է 11,9%-ով, ծառայությունների ծավալը՝ 11,6%-ով, շինարարությունը՝ 4,8% տոկոսով»,- ներկայացրել է վարչապետը:

Ինչ վերաբերում է 11 ամսվա արդյունքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,5% է, արդյունաբերության աճը՝ 9,3%, իսկ արտահանման աճը՝ 9%:

Վարչապետի խոսքով՝ սրանք բավականին լավ ցուցանիշներ են:

«Այն գաղափարախոսությունը, որ մենք դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է Հայաստանում»,- արձանագրել է նա:
Դիտում՝ 906
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW