ՏԶՆԿ. Բանկերի ներգրաված ավանդներն ավելացել են շուրջ 66%-ով

23.12.2019 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏԶՆԿ #բանկեր #ավանդ
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը (ՏԶՆԿ) Banks.am-ին է տրամադրել իր հետազոտությունը, որում անդրադառնում է Հայաստանում առեւտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալների փոփոխությանը 2018-2019-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին:

2019-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ բանկերը ներգրավվել են 377,6 մլրդ դրամի ավանդ, որը 2018-ի նույն ամիսների ցուցանիշը գերազանցում է 65,8%-ով: 377,6 մլրդ դրամ ներգրավված ավանդներից 60,4%-ը ներգրավվել է ոչ ռեզիդենտներից, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշին գերազանցել է 22,7%-ով, իսկ ռեզիդենտներից ներգրավված 39,6%-ը կամ 149,7 մլրդ դրամը 2018-ի 10 ամիսների ցուցանիշին գերազանցել է շուրջ 3,6 անգամ:



«Թեպետ դիտարկվող ժամանակահատվածում ոչ ռեզիդենտներից ներգրավվել են գերազանցապես արտարժույթով ավանդներ՝ 87,8%, սակայն 2018-ին նույն ամիսների համեմատ էականորեն աճել են  դրամով ներգրավված ավանդների ծավալները` 25,9 անգամ՝ կազմելով 27,8 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է ՀՀ ռեզիդենտներից ներգրավված ավանդներին, ապա դիտարկվող ժամանակահատվածում վերջիններիս ծավալները կազմել են 182,0 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին գերազանցել է 2,4 անգամ: Իսկ ՀՀ ռեզիդենտներից արտարժույթով ներգրավված ավանդները գերազանցել են -32 մլրդ դրամը, ինչը նշանակում է, որ ՀՀ ռեզիդենտները արտարժույթով ներդրված ավանդներն ավելի շատ հանել են, քան ներդրել են»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներից 182 մլրդ դրամի չափով
ներգրավված ավանդների 89,9%-ը բաժին է ընկել ժամկետային ավանդներին, որոնց ծավալը 2018-ի 10 ամիսների համեմատ ավելացել են շուրջ 3,4 անգամ, ինչը բացատրվում է հետեւյալով`

- Ձեռնարկությունների պարագայում դրական ցուցանիշ է արձանագրվել` 37.8 մլրդ դրամի չափով՝ 2018թ. նույն ամիսների -21,94 մլրդ դրամի համեմատ:
- Տնային տնտեսություններից ներգրավված ավանդներն ավելացել են 87,2%-ով:
- Հասարակական կազմակերպություններից ներգրավված ավանդներն աճել են 3,4 անգամ:
- Այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրավված ավանդներն ավելացել են 13,2%-ով:

«Ավանդների աճը նաեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ֆոնդային բորսան այդքան էլ զարգացած չէ, եւ ֆինանսական ռեսուրսները կամ խնայողությունները հիմնականում ուղղվում են ՀՀ բանկեր՝ ավանդների տեսքով, որոնք կարեւոր աղբյուր են ներդրումները իրական հատվածում կատարելու տեսանկյունից:

ՀՀ ֆոնդային բորսայի զարգացած չլինելը եւ այլընտրանքային ֆինանսական գործիքակազմի բացակայությունը նպաստում են առեւտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալների աճին»,- ամփոփել են ՏԶՆԿ-ում:
Դիտում՝ 2170
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW