2019-ի ձեռքբերումները՝ ՓՄՁ ոլորտում
20.12.2019 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

ՓՄՁ ոլորտում գիտելիքների հարթակի ստեղծումը
2019-ին հիմնած հարթակը սկսնակ գործարարներին հնարավորություն է տալիս բիզնեսի ստեղծման համար ուսուցողական նյութեր ձեռք բերել, մասնակցել դասընթացների եւ բիզնես ծրագրեր մշակել:
«Այս տարվա ընթացքում 365 սկսնած ձեռնարկատեր անձ անցել է այս դասընթացները, որոնցից 238-ը մշակել են իրատեսական գործարար ծրագրեր: Այս թվից 159-ն էլ ներկայացված է եղել ֆինանսական աջակցության»,- հայտնել է Նաիրա Մարգարյանը:
Վարկային երաշխավորություն
Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ ֆինանսական աջակցություն սկսնակ ձեռնարկատերերին տրամադրվում է վարկային երաշխավորության տեսքով:
«Երաշխավորությունն իրականացվում է նախարարության ենթակայության տակ գտնվող ներդրումների աջակցության կենտրոնի միջոցով: Վարկերը տրամադրվում են 10%-ով՝ 5 տարի մարման ժամեկտով: Այս տարի արդեն 72 ՓՄՁ սուբյեկտ վարկ է ստացել, աշխատանքները շարունակվում են, նոր վարկառուներ եւս կունենանք»,- նշել է Նաիրա Մարգարյանը:
Նա հայտնել է, որ վարկային երաշխավորությունները հիմնականում սահմանափակվում էին 5 մլն դրամի շրջանակում, բայց այժմ ավարտվել են բանակցությունները մասնավոր բանկերի հետ, որի շնորհիվ այս շեմը բարձրացնում են մինչեւ 7 մլն:
«Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» փորձի փոխանակման ծրագիր
Ծրագրի միջոցով երիտասարդ ձեռնարկատերերը մեկնում են եվրոպական տարբեր երկրներ՝ փորձի փոխանակման համար: Այս տարի ծրագրին շուրջ 25 երիտասարդ է մասնակցել:
Փոխնախարարի խոսքով՝ այստեղ արդեն հաջողության պատմություն ունեն: Եվրոպայում հայ երիտասարդներից մեկը՝ Նելլի Դավթյանը «Տասնամյակի ձեռնարկատեր» անվանակարգում 2019-ի հաղթող է ճանաճվել:
Ճամփեզրակայան՝ Լոռու մարզում
Ճամփեզրակայանը կգործարկվի 2020-ին:
«Սրանով նպատակ ունենք ճանապարհորդությունը, տուրիզմն էլ ավելի արդիական դարձնելու: Ճամփեզրակայանում վաճառվելու են տեղական ՓՄՁ-ների արտադրած սնունդը եւ ոչ միայն: Այնտեղ կգործի նաեւ տուրիստական կենտրոն, սրճարան, խանութ, խորհրդակցությունների դահլիճ»,- ներկայացրել է Նաիրա Մարգարյանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ կառուցված կայանի համար այժմ գործարկողներ են փնտրում: Հայտարարությունը տեղադրված է Ներդրումների աջակցման կենտրոնի կայքում:
Լոգիստիկ կայաններ՝ 2020-ին
«Հաջորդ տարի մրցութային կարգով կմեկնարկի լոգիստիկ եւ կլաստերային կայանների կառուցումը: Մրցույթին կարող են մասնակցել անհատ ձեռնարկատեր ու խմբեր: Պայմանը՝ ստեղծել այնպիսի կենտրոն, որից կկարողանան մի շարք այլ ՓՄՁ-ներ օգտվել, ինչն էլ իր հերթին կօգնի արտահանման կարողությունների բարձրացմանը: Հաղթողները մինչեւ 70% դրամաշնորհ կստանան»,- մանրամասնել է փոխնախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: