Հայկական կարմիր խաչը 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում

19.12.2019 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկական կարմիր խաչ #ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու  Հայկական կարմիր խաչի ընկերությունը կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում Հայկական կարմիր խաչն իրականացնելու է Գյումրու տուն-ինտերնատի բնակիչների խնամքը:

Ըստ հուշագրի՝ ընկերությունը պարտավորվում է առնվազն 163 մլն դրամի ներդրում իրականացնել՝ ծառայությունների որակի եւ կացության պայմանների բարելավման համար, ինչպես նաեւ վերակնքել աշխատանքային պայմանագրերը տուն-ինտերնատի աշխատակիցներից առնվազն 70 %-ի հետ:

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 160 խնամյալների համար բնաիրային ներդրումները կկազմեն շուրջ 8.5 մլն դրամ:

«Այսօր մենք սկսում ենք համագործակցության նոր փուլ՝ տարեցների խնամքի ծառայությունների ոլորտում, ինչը շատ կարեւոր է ոչ միայն այն իմաստով, որ մասնագիտական աջակցություն տրամադրելու է ոլորտում տարիների փորձ կուտակած ընկերությունը, այլեւ այն պատճառով, որ սա կարող է դաշտում մրցակցային հնարավորություն ստեղծել՝ բարձրացնելով ծառայությունների որակը»,- ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Կարող եմ հավաստիացնել, որ մեր կուտակած տարիների փորձը կներդնենք՝ Գյումրու տուն-ինտերնատում բնակվող մեր հայրերին ու մայրերին արժանապատիվ ծառայություններ մատուցելու համար»,- իր հերթին ասել է Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:

2020թ. ընկերությունն առնվազն 87 մլն դրամ կներդնի՝ տուն-ինտերնատի 6 բնակելի հատվածներից 4-ի վերանորոգման եւ կահավորման համար: Դրանցից մեկը կհարմարեցվի անկողնային խնամքի կարիք ունեցողների համար:

2021թ. եւս 43 մլն դրամ կներդրվի մյուս երկու բնակելի հատվածների վերանորոգման եւ կահավորման համար:

2022թ. ընկերությունը պատրաստվում է ներդնել եւս շուրջ 16.5 մլն դրամ:    

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թ. հաստատությանը կհատկացնի շուրջ 202 մլն դրամ:

Հուշագիրը կգործի մինչեւ 2022 թ. վերջը:
Դիտում՝ 1712
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW