Ֆինանսների նախարարությունում հաստիքների թիվը 31%-ով նվազել է

17.12.2019 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատոմ Ջանջուղազյան #ֆիննախ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր հայտարարել է, որ նախարարությունում շարունակվել է օպտիմալացման գործընթացը:

ՀՀ կառավարությունում նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտի քննարկման ժամանակ նա նշել է, որ հաստիքների թիվը 2018-ի 556-ի փոխարեն կազմել է 382՝ նվազելով 31%-ով:

Գերատեսչության 17 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել 13-ը:

Ատոմ Ջանջուղազյանը

Անդրադառնալով պետական պարտքի սպասարկմանը՝ Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ Հայաստանը համարվում է նվազ պարտք ունեցող պետություն եւ ակնկալվում է, որ 2020 թվականին պետական պարտք-ՀՆԱ հարաբերությունը կլինի 50 տոկոսից ցածր:

Քննարկվել է նաեւ արժեթղթերի շուկայի զարգացման հնարավորություններին եւ առաջիկա անելիքները:
Դիտում՝ 1984

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW