Քննարկվել է Երեւան-Վիլնյուս ուղիղ ավիաչվերթի հնարավորությունը

13.12.2019 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գործունեությունը նոր ազդակ կհաղորդի հայ-լիտվական համագործակցությանը։

Դեկտեմբերի 12-ին փոխվարչապետի հետ հանդիպմանը Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ ջանք չի խնայի երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։

Դեսպանը նշել է, որ Հայաստանում ընթացող բարեփոխումներին նպաստելու համար Լիտվան պատրաստ է ընդլայնել տեխնիկական աջակցությունը։

Անդրադարձ է կատարվել նաեւ Երեւան-Վիլնյուս ուղիղ ավիաչվերթի բացման հնարավորություններին։

Միաժամանակ, քննարկվել են ներդրումների խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, թափոնների վերամշակման ոլորտներին վերաբերող հարցեր։
Դիտում՝ 2213

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW