Փոխնախարարները լրացուցիչ հարկումը ճիշտ չեն համարում
13.12.2019 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ /
«Սա ոչ թե ավանդական ապահովագրության համակարգ է, այլ ավելի շուտ սոցիալական ապահովագրության համակարգ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց՝ անկախ տարիքային, ֆինանսական կարգավիճակներից, օգտվել բժշկական ծառայություններից»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
«Կառավարության հռչակած քաղաքականությունն է՝ ունենալ արտահանմանը միտված տնտեսություն, ունենալ բարձրորակ աշխատուժի հնարավորինս ցածր հարկային բեռ»,- ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ նկատելով, որ առաջարկվող ճանապարհը այնքան էլ ճիշտ չէ:
Հայեցակարգի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաեւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ աշխատավարձի լրացուցիչ հարկումը ճիշտ չէ եւ մրցունակության խնդիրներ կարող են առաջանալ:
«Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների նկատմամբ Հայաստանում միջին վիճակագրական ընտանիքը ավելի շատ է հարկվում եւ հիմա ներդնելով այս համակարգը դուրս ենք մնում մրցունակությունից, ուստի մենք հակված չենք աշխատավարձի վրա հավելյալ հարկ կիրառելուն»,- նշել է փոխնախարարը:
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հորդորել է առաջարկները ի մի բերել եւ ներկայացնել քննարկման:
Banks.am-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 22-ից e-draft.am-ում քննարկման է դրված Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին նախագիծը, որով առաջարկվում է կիրառել առողջության հարկ՝ աշխատող եւ ինքնազբաղված քաղաքացիների աշխատավարձի 6%-ի չափով։
Վերջին լուրեր
14.01.2025 | 10:09 Նորություններ
13.01.2025 | 16:21 Նորություններ
13.01.2025 | 12:21 Նորություններ
Խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն տոկոսադրույքների իջեցումը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: