Էկոնոմիկայի նախարարը խոսել է հաջողության հիմնական գործոններից
12.12.2019 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Արժույթի միջազգային հիմնադրամի նոր առաքելության ղեկավար Նաթան Փորթերի եւ ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա Կոսմոգոնիայի հետ հանդիպմանը նախարարը նշել է, որ սա իրենց հաջողության հիմնական գործոններից մեկն է:
Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաեւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին եւ դրա հիմքում ընկած մեթոդաբանությանը։
Կողմերը քննարկել են տնտեսական բարեփոխումների շրջանակը, ինչպես նաեւ ԱՄՀ աջակցության ծրագրերը։ Առաքելությունը հետաքրքրություն է ցուցաբերել պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական շրջանակի մշակման եւ հաստատման ընթացքի նկատմամբ։
Քննարկում է ծավալվել նաեւ փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված քայլերի եւ ոլորտի ռազմավարության փաստաթղթի վերաբերյալ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: