Երեւանի շոկոլադի գործարանը տարին կամփոփի շուրջ 2,4 մլրդ դրամի արտադրանքով, որի շուրջ 40%-ը կարտահանվի։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին գործարանի հիմնադիր Սոս Սահակյանը ներկայացրել է, որ 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, իրացման ծավալներն ավելացել են 37%-ով, արտահանումը՝ 141%-ով։Նշվել է, որ ընթացիկ տարում ստեղծվել է լրացուցիչ 69 նոր աշխատատեղ, իսկ 2020-ին առկա 240 աշխատակազմը կհամալրվի եւս 50 նոր աշխատատեղով:Տիգրան Խաչատրյանը ընկերության ղեկավարության հետ քննարկել է արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղման միջոցառումներին, ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը, մասնագիտական կարողությունների ընդլայնմանը առնչվող հարցեր:Նախարարը ծանոթացել է նաեւ ընկերության նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին, որը մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ կշահագործվի։ «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ շոկոլադն արտահանվում է ԵԱՏՄ, Ուկրաինայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Էստոնիայի, Չինաստանի եւ այլ երկրների շուկաներ։ Tweet Դիտում՝ 2641