Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի անցկացրած հարցման՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է «Դրամական միջոցների կառավարման լավագույն Բանկը Հայաստանում», ինչպես նաեւ առաջին անգամ արժանացել է «Դրամական միջոցների կառավարման ոլորտում լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:«Euromoney» ամսագրի հարցմանը մասնակցել են դրամական միջոցների կառավարման եւ ֆինանսական շուկաների մասնագետներ, ինչպես նաեւ ֆինանսական փորձագետներ ամբողջ աշխարհից: Հարցվողներին առաջարկվել է գնահատել իրենց հետ համագործակցող ֆինանսական հաստատություններին, ինչպես նաեւ վերջիններիս կողմից մատուցվող դրամական միջոցների կառավարման ծառայությունների որակը: «Euromoney» ամսագրի կողմից «Դրամական միջոցների կառավարման լավագույն բանկ» ճանաչվելը նախ եւ առաջ արտացոլում է մեր հաճախորդների վստահությունը HSBC Հայաստանի նկատմամբ:«HSBC Հայաստանի կողմից միջազգային բարձր որակի բանկային պրոդուկտների տրամադրման, որակյալ ծառայությունների մատուցման եւ դրամական միջոցների կառավարման ծառայությունների գծով արհեստավարժ մասնագետների առօրյա աշխատանքի շնորհիվ մենք փորձում ենք լիովին բավարարել մեր հաճախորդների կարիքները: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել շուկայում արդիական լուծումներ եւ բարձրորակ ծառայություններ առաջարկելու ուղղությամբ` մեր հաճախորդների վստահությունն արդարացնելու եւ սպասումները բավարարելու ու գերազանցելու մղումով»,-նշեց Կորպորատիվ ծառայությունների զարգացման եւ կառավարման վարչության ղեկավար Վարդան Շահբազյանը:2018թ. հարցման արդյունքներով եւս HSBC Հայաստանը արժանացել էր «Դրամական միջոցների կառավարման լավագույն բանկը Հայաստանում» մրցանակին: Բացի այդ, այս տարի, HSBC Բանկը 8-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց «Դրամական միջոցների կառավարման լավագույն բանկն աշխարհում»: Հարցման արդյունքները վկայում են կորպորատիվ ծառայությունների ոլորտում HSBC Բանկի առաջատար դիրքի մասին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում:«Euromoney» ամսագրի հարցումն անցկացվել է 2019թ.-ի մարտի 28-ից մինչեւ 2019թ.-ի մայիսի 10-ը, որի ընթացքում ստացվել են 25,000 վավեր պատասխաններ:«Euromoney» ամսագիրը Euromoney Group-ի հայտնի հրատարակություն է, որն անցկացնում է ամենամյա հարցում-հետազոտություն` դասակարգելով դրամական միջոցների կառավարման ծառայությունների լավագույն մատակարարներին ամբողջ աշխարհում: HSBC ԽումբHSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում եւ տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային եւ Լատինական Ամերիկայում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր եւ հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2019թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,751 միլիարդ ԱՄՆ դոլար: HSBC Հայաստան «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երեւան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների եւ մոտ 392 աշխատակիցների միջոցով: 2018թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 268 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Tweet Դիտում՝ 8610