Երեւանում Կանանց միջազգային միավորումը (IWAY) դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00 - 19:00 կազմակերպում է իր Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը, որը տեղի կունենա Անի Պլազա հյուրանոցում (Երեւան, Սայաթ-Նովա 19): Այս տարի IWAY-ի բարեգործական հանձնախումբը ստացել է 8 ծրագրերի դիմումներ, որից 2-ն ընտրվել են աջակցության համար: Զուգադիպությամբ երկու ծրագիրն էլ Տավուշի մարզում են ընտրվել՝ դպրոցներ սահմանամերձ համայնքերից: Առաջին ծրագիրը կիրականացվի Այգեպար համայնքի դպրոցում, որտեղ երկրորդ հարկի պատուհանները վերանորոգման կարիք ունեն:Երկրորդ ծրագիրը՝ Վերին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցն է, որտեղ սեղաններն ու աթոռներն են անմխիթար վիճակում եւ օգտագործվում են 1980-ականներից:Անցած տարիների Սուրբ Ծննդյան միջազգային տոնավաճառների հասույթով IWAY-ը մի շարք ծրագրերի է իրականացրել եւ բարելավել ՀՀ սահմանամերձ շրջանների անապահով ընտանիքների, կանանց եւ երեխաների կյանքը: Այս բարեգործական ծրագրերը ներառել են սահմանամերձ գյուղերի դպրոցներ եւ մանկապարտեզների վերանորորոգումներ, անապահով ընտանիքի բնակարանային պայմանների բարելավում, բժշկական սարքավորումներ եւ այլ ծրագրեր:IWAY-ի Սուրբ Ծննդյան միջազգային տոնավաճառն այս տարի կներկայացնի հայ եւ միջազգային վարպետների աշխատանքներ, ձեռագործ ապրանքներ, քաղցրավենիք եւ չոր մրգերի լայն տեսականի: Տեղի կունենա նաեւ մեծ վիճակահանություն, որտեղ կխաղարկվեն արժեքավոր նվերներ, ներառյալ ինքնաթիռի տոմս երկու հոգու համար դեպի Բեյրութ:Տոնավաճառին իրենց մասնակցությունը կցուցաբերեն Հայաստանում Արգենտինայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի եւ Լիտվայի դեսպանատներըIWAY-ը շահույթ չհետապնդող, ոչ կրոնական, ոչ քաղաքական, հասարակական կազմակերություն է, որը գրեթե 10 տարի է իր շուրջն է համախմբել Երեւանում բնակվող արտասահմանցի եւ տեղացի կանանց: IWAY-ի հիմնական նպատակն է օգնել ՀՀ սոցիալապես անապահով խավերին բացառապես բարեգործական ծրագրերի միջոցով: Սուրբ Ծննդյան միջազգային տոնավաճառը IWAY-ի հիմնական ֆոնդահայթայթման միջոցառում է: Tweet Դիտում՝ 1627