Երեւանում անցկացվել է աշխատանքային տոնավաճառ, որը կազմակերպվել էր Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ՝ զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակում, որին մասնակցել է 70 գործատու։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ աշխատանք փնտրողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու զբաղվածության պետական ծրագրերին, ինչպես նաեւ 1000-ից ավելի թափուր աշխատատեղերի՝ սպասարկման, սննդի, տեքստիլ արդյունաբերության եւ այլ ոլորտներում։Զարուհի Բաթոյանը խրախուսել է բոլորին՝ հատկապես երիտասարդներին, կանանց, հաշմանդամություն ունեցող եւ միջին տարիքի անձանց՝ ակտիվորեն ընդգրկվել զբաղվածության ծրագրերում: Նա հավաստել է, որ նախարարությունն անում է հնարավոր ամենը՝ աշխատանքի տեղավորման հնարավորությունները մեծացնելու եւ համագործակցությունն ընդլայնելու համար։Երեւանում նոյեմբերի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը 12 200 անձ է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.4 %-ով:Զբաղվածության կենտրոնների միջոցով Երեւան քաղաքում աշխատանքի է տեղավորվել 2687 քաղաքացի, նրանցից 316-ը՝ զբաղվածության պետական ծրագրերի միջոցով: Tweet Դիտում՝ 2061