ՀԱԱԳ-ը տրամադրել է հերթական ապահովագրական հատուցումը
26.11.2019 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://112.international/

«Կարեւոր է փաստել, որ իր գործունեության ընթացքում ՀԱԱԳ-ը մի շարք արտահանող ընկերություների արդեն իսկ տրամադրել է շուրջ 300 մլն դրամի չափով ապահովագրական հատուցում՝ այդպիսով ծածկելով Հայաստանի արտահանողների կրած վնասները եւ վերջիններիս համար ապահովելով առանց ռիսկերի արտահանում:
Ընդ որում, ՀԱԱԳ 2019թ. գործունեության արդյունքում գրանցվել է ցուցանիշների զգալի աճ՝ 2019թ. նոյեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով ապահովագրական պորտֆելի շուրջ 75 տոկոսանոց աճ»,- նշված է ՀԱԱԳ-ի հաղորդակցությունում :
100% պետական մասնակցությամբ այս ընկերությունը Հայաստանի տարածքում գործող միակ ապահովագրական ընկերությունն է, որը ծառայություններ է մատուցում՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտահանման հետ կապված հնարավոր վնասների նվազեցմանը եւ ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը:
«ՀԱԱԳ-ի կողմից մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար: Առաջիկայում ՀԱԱԳ-ը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի ֆինանսական կառույցների, ինչպես նաեւ միջազգային համանման ընկերությունների հետ՝ ներդնելով արտահանման խթանմանն ուղղված նոր ծառայություններ»,- եզրափակել են ՀԱԱԳ-ում ։
Վերջին լուրեր
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
27.03.2025 | 12:19 Նորություններ
Օվերչուկ. Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: