Ավինյանը հանդիպել է Deutsche Bank-ի եւ Goldman Sachs-ի ներկայացուցիչներին
25.11.2019 | 09:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Տիգրան Ավինյանի գրասենյակ

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաեւ դրանց իրականացման համար նորարարական գործիքների կիրառման հնարավորությունները, հաղորդում են փոխվարչապետի գրասենյակից:
Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային առաջնահերթությունները, խոսել կառավարության քաղաքականության եւ մասնավոր հատվածի զարգացման առկա մեծ ներուժի մասին։
Նա ներկայացրել է կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը, որի առաքելությունն է խոշոր հանրային ներդրումային ծրագրերը կառավարելը։ Այս համատեքստում քննարկվել են ֆոնդի միջոցով ներդրումային ծրագրերի իրականացման հնարավոր մոտեցումները, այդ թվում՝ Սփյուռքի պարտատոմսերի թողարկման միջոցով։
Կողմերը պայմանավորվել են փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ ու նախանշել հետագա անելիքները կոնկրետ ուղղություններով համագործակցության համար։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: