«Սեւ ուրբաթ»-ին ընդառաջ՝ Կոնվերս Բանկը հանդես է գալիս հերթական լոյալության ակցիայով:Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում մինչեւ նոյեմբերի 29-ը ներառյալ Visa Վիրտուալ հաշիվը եւ Visa instant issue քարտը կտրամադրվեն առանց սպասարկման վճարի՝ քարտի գործողության ամբողջ ընթացքում, իսկ նոյեմբերի 29-ին, երբ նշվում է «Սեւ ուրբաթը» (Black Friday), կատարել առցանց անկանխիկ գնումներ եւ ստանալ Cashback՝ գործարքների գումարի 10 տոկոսի չափով:«Կոնվերս Բանկի Visa Վիրտուալ հաշիվը հնարավորություն է տալիս կատարել անվտանգ օնլայն գնումներ եւ վճարումներ՝ խուսափելով պլաստիկ քարտերին առնչվող ռիսկերից, ավելի հեշտ վերահսկել օնլայն գնումները»,- ասված է հաղորդագրությունում:«Visa Virtual հաշիվը նախընտրողներին ֆիզիկական քարտի փոխարեն տրվում են քարտային տվյալներ, որոնց մուտքագրմամբ կարելի է կատարել առցանց վճարումներ ինտերնետ խանութներում: Քարտն ունի օրական օգտագործման սահմանաչափ, որը հաճախորդը հնարավորություն ունի փոփոխել՝ նվազեցնելով ռիսկերը: Այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող եւ մատչելի»,- նշել են Կոնվերս Բանկում:Visa instant issue-ն Կոնվերս Բանկի մասնաճյուղերում հաճախորդին է տրամադրվում հաշված րոպեների ընթացքում՝ ազատելով նրան քարտի թողարկման համար նախատեսված մինչեւ 5 աշխատանքային օր ժամկետից:Visa Վիրտուալ հաշիվը եւ Visa instant issue քարտը կարելի է կառավարել ինտերնետ եւ մոբայլ բենքինգի միջոցով՝ կատարելով փոխանցումներ եւ դիտելով շարժերն ու մնացորդները:Կատարված գործարքների շարժին եւ մնացորդին առցանց հետեւելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաեւ գրանցել Arca.am համակարգում:Visa Վիրտուալ հաշիվը եւ Visa instant issue քարտը կարելի է պատվիրել դրամ, դոլար, եվրո եւ ռուբլի արժույթներով:Բանկի առաջարկի մանրամասները հասանելի են այստեղ: Tweet Դիտում՝ 10244