Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ՖԻՆՔԱ ՈւՎԿ

22.11.2019 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՖԻՆՔԱ #Լին Թրեյսի
Նոյեմբերի 19-ին ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Դեսպանը ՖԻՆՔԱ-ի Վարչության անդամների հետ քննարկում է ունեցել այն մասին, թե ինչպես է կազմակերպությունը միաժամանակ ապահովում ինչպես սոցիալական ազդեցություն, այնպես էլ ֆինանսական կայունություն՝ հաճախորդի փորձառությունը կարեւորելու, նորարարական տեխնոլոգիական լուծումներ կիրառելու եւ ֆինանսավորման աղբյուրները դիվերսիֆիկացնելու միջոցով:

«Դեսպան Թրեյսին հանդիպել է նաեւ ընկերության մի քանի հաճախորդների, որոնք ՖԻՆՔԱ-ից ստացած վարկերի շնորհիվ ընդլայնել են իրենց բիզնեսը եւ բարելավել կյանքը: Հաճախորդների հետ քննարկումն ավելի ակնհայտ կերպով ներկայացրեց երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու գործում կազմակերպության ունեցած դերը:

Ինչպես նշել է մեր հավատարիմ հաճախորդներից մեկը. «Քսան տարի առաջ ՖԻՆՔԱ-ն միակ կազմակերպությունն էր, ուր փոքր ձեռնարկություն ունեցող անձը կարող էր դիմել միկրովարկ ստանալու համար: Այժմ շուկայում միկրովարկեր տրամադրող տասնյակ կազմակերպություններ կան, սակայն ՖԻՆՔԱ-ն կրկին տարբերվում է հաճախորդների հանդեպ ունեցած իր վերաբերմունքով: ՖԻՆՔԱ-ի հետ գործ ունենալիս զգում ես քո ու քո բիզնեսի պոտենցիալի հանդեպ ունեցած վստահությունը եւ հոգատարությունը եւ գիտես, որ քո հաջողությունը նրանց համար նույնքան կարեւոր է, որքան քեզ համար»:

Հաճախորդները կիսվել են իրենց անցած ճանապարհներով. մեկ աշխատող ունեցող արհեստանոցից դեպի խանութների ցանց, ընտանեկան փոքր տնտեսությունից դեպի լայնածավալ գյուղատնտեսություն, երեխաների ուսման եւ զարգացման համար ուրախ միջավայրի ստեղծում»,- ասված է հաղորդագրությունում:

«Այնքան ոգեշնչող է լսել, թե ինչպես է ձեզնից յուրաքանչյուրը զրոյից կերտել իր հաջողությունը՝ դիմելով ռիսկի եւ վերցնելով առաջին վարկը, - ասել է դեսպանը: - Հիանալի է, որ ՖԻՆՔԱ-ն կարողանում է օգնել ձեզ պես տաղանդավոր մարդկանց այսպիսի բազմազան երազանքների իրականացումը ֆինանսավորելու հարցում»:

Հանդիպմանը ներկա բոլոր հաճախորդները ՖԻՆՔԱ-ի օգնությամբ իրենց տնտեսությունը/բիզնեսն էլ ավելի ընդլայնելու ծրագրեր ունեին:

«Մեր աշխատանքի լավագույն գնահատականն է տեսնել, թե ինչպես, սկսելով իրենց գաղափարների իրականացումն ամենափոքր գումարի վարկերով, հաճախորդները մի քանի տարի անց դիմում մեզ իրենց՝ արդեն կայացած բիզնեսների հետագա ընդլայնման համար պահանջվող շատ ավելի մեծ ներդրումների համար»,- ասել է ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:
Դիտում՝ 6613
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW