Հայբիզնեսբանկի նախաձեռնությամբ Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում անցկացվել է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ բիզնես ֆորում:Ֆորումի ընթացքում հնչել են այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները՝ ինչպես զարգացնել բիզնեսը Հայբիզնեսբանկի հետ, ինչ պրոդուկտներ եւ ծառայություններ է առաջարկում բանկը եւ որտեղ ստանալ բիզնես վարկերի գծով մասնագիտացված խորհրդատվություն: Բիզնես ֆորումը մեկնարկել է Հայբիզնեսբանկի Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանի ողջույնի խոսքով, որին հաջորդել է Հայբիզնեսբանկի նոր՝ ABB-ExpressO վարկատեսակի շնորհանդեսը: «Հաճախորդներին ներկայացվել է կոնցեպտուալ նոր, արագ եւ «համեղ» տոկոսադրույքով ABB-ExpressO վարկատեսակը: Այն առաջին փուլով կտրամադրվի բանկի հավատարիմ եւ պարտաճանաչ հաճախորդներին, իսկ դեկտեմբերին հնարավորություն կընձեռվի այլ ֆիզիկական անձանց եւս օգտվել վարկատեսակից: Առաջին հաճախորդներին բանկի աշխատակիցները հանձնել են քարտեր եւ նվերներ: Հայբիզնեսբանկի մանրածախ բիզնեսի ոլորտի մշտական, ինչպես նաեւ պոտենցիալ հաճախորդներին ներկայացվել է նաեւ բանկի կողմից գործող շահավետ վարկատեսակների լայն փաթեթը: Մասնավորապես, խոսվել է Մինի, Շտապ, Բիզնես Ավտո, Բիզնես Oվերդրաֆտ վարկատեսակների պայմանների, առաջիկայում բանկի կողմից մշակվող, ոլորտին համապատասխան նոր պրոդուկտների տեսականու մասին:Բիզնես ֆորումի շրջանակում խոսվել է մարզերում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին աջակցելու Հայբիզնեսբանկի փորձի ու պատրաստակամության մասին: Փոքր բիզնեսի հաճախորդների համար մշտական եւ հուսալի ֆինանսական գործընկեր լինելով՝ Հայբիզնեսբանկը շարունակում է մեր երկրի տարբեր մարզերում աշխատող ձեռնարկատերերի համար պարբերաբար կազմակերպել բիզնես ֆորումներ եւ ներկայացնել իր բանկային ծառայություններն ու նոր պրոդուկտները: Դա կարեւոր է նաեւ մարզերի առաջնային ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերն իրականացնելու առումով:Նման միջոցառումների գլխավոր նպատակներից մեկն էլ բանկի հաճախորդի հետ հետադարձ կապի ապահովումն է: Հայբիզնեսբանկը միշտ կարեւորել է իր հաճախորդների ձայնը լսելի դարձնելն ու ապագայի ճկուն որոշումների մեջ արտացոլելը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3204