ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոն քննարկվել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության մի շարք հարցեր, գործընկերության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու հեռանկարները։Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ քննարկվել են նաեւ Հայաստանի տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների, մասնավորապես՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունավետության բարձրացմանը եւ հետագա համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։Վադիմ Յակովենկոն հատկանշական է համարել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների՝ «Սինտրոնիքս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կառավարվող «ԵրՄՄԳՀԻ» (Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ՓԲԸ եւ «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում: Նա կարեւորել է ազատ տնտեսական գոտու տարածքում գործող ինովացիոն ընկերությունների գործունեության ընդլայնումը եւ բավականին տպավորիչ համարել վերջիններիս զարգացումը։Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ այն կազմակերպությունները, որոնք իրենց գործունեությունն արդեն ծավալում են «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում, զարգացման եւ ակտիվության էլ ավելի մեծ արդյունքներ կգրանցեն։ Նա կարեւոր է համարել ազատ տնտեսական գոտու արդյունավետության բարձրացմանն ուղղված ավելի ակտիվ քայլերի իրականացումը՝ կազմակերպությունների կողմից հետաքրքրության մեծացման եւ ներդրումների ներգրավման տեսանկյունից։ Tweet Դիտում՝ 1680