Ինեկոբանկը նոր գործադիր տնօրեն ունի

13.11.2019 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #Արեն Նալթակյան
«Ինեկոբանկ» ՓԲԸ նոր ղեկավարի պաշտոնում է նշանակվել Արեն Նալթակյանը, որը բանկային համակարգում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի։

Արեն Նալթակյանն Ինեկոբանկին է միացել 2010 թվականի մարտին՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, իսկ 2017 թվականի փետրվար ամսից հանդիսանում էր Ինեկոբանկի «Զարգացման եւ մարքեթինգի» տնօրեն՝ միեւնույն ժամանակ լինելով նաեւ բանկի տնօրինության անդամ:

«Շնորհավորում եմ Արեն Նալթակյանին գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ նա կներդնի հնարավոր բոլոր ջանքերն ու իր ամբողջ եռանդը՝ Ինեկոբանկի զարգացման եւ հետագա հաջողությունների համար»,- ասել է Ինեկոբանկի հիմնադիր եւ Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը՝ մեկնաբանելով նշանակումը:

«Շնորհակալություն եմ հայտնում ընկերության համար կարեւորագույն այս շրջափուլում Բանկի խորհրդի եւ հիմնադիրների կողմից իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։ Համոզված եմ, որ մեր թիմին հաջողվելու է արագ եւ վստահ քայլերով շարժվել դեպի սահմանված նպատակների իրականացում՝ նպաստելով հաճախորդների ֆինանսական պահանջմունքների բավարարմանն ու Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- նշել է Արեն Նալթակյանը:

«Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500 000 հաճախորդի, որից 200 000-ին` թվային ուղիներով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 9047
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW