Հայբիզնեսբանկը մասնակցել է ՀԱԱՀ-ում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին

12.11.2019 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #տոնավաճառ
Հայբիզնեսբանկը նոյեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված՝ «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին:

Բանկում նշել են, որ միջոցառման նպատակն էր գործատուների, ուսանողների եւ շրջանավարտների միջեւ ստեղծել յուրահատուկ հարթակ, որը կդառնա կամուրջ աշխատաշուկայի եւ ուսանողների միջեւ: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 60 գործատու՝ առաջարկելով ավելի քան 200 թափուր աշխատատեղ:

Աշխատանքի տոնավաճառին իրենց ողջույնի խոսքն են հղել ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկա էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Վարդան Ուռուտյանի խոսքով՝ նմանատիպ միջոցառումների անցկացումը խթան կհանդիսանա ուսանողներին անմիջականորեն կապել աշխատաշուկայի հետ:

Հայբիզնեսբանկի տաղավարն աշխատանքի տոնավաճառի ընթացքում ներկայացնում էին բանկի Աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության, Ուսումնական կենտրոնի, ինչպես նաեւ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության աշխատակիցները:

Ուսանողներն ու շրջանավարտները ծանոթացել են բանկի թափուր աշխատատեղերին եւ բանկում կազմակերպվող ուսումնական ծրագրերին:

«Հայբիզնեսբանկի ներկայացուցիչները, անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչուր մասնակցի, ներկայացրել են առաջարկվող թափուր հաստիքների նկարագիրն ու պահանջվող հմտությունները, օգնել են լրացնել դիմում-հայտերը, ներկայացրել նաեւ բանկի ընթացիկ ակցիաները եւ պրոդուկտները:

Նմանատիպ միջոցառումների միջոցով հասարակությունն իրազեկվում է առավել պահանջարկ ունեցող թափուր աշխատատեղերին՝ այդ կերպ ստեղծելով մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն, ինչպես նաեւ տեղեկատվություն է ստանում ընտրված մասնագիտության եւ դրա պահանջարկի վերաբերյալ:

Միջոցառման ընթացքում ուսանողները եւ մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու աշխատաշուկայի մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ, ստացել անհրաժեշտ տեղեկատվություն թափուր աշխատատեղերի մասին, ընդգրկվել գործատուների կադրերի բազայում, իսկ ավարտական կուրսի լավագույն ուսանողներն աշխատանքի առաջարկ են ստացել»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2593
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW