Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 298 300 մարդ՝ 2018թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12,6%-ով: 2019թ. հոկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 14,6%-ով: Եթե 2018թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 249 857 ուղեւոր, ապա 2019թ. հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 286 227 ուղեւոր:2019թ. հոկտեմբերին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 12 073 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15 067 ուղեւորահոսքի համեմատ նվազումը կազմել է 19,9%:Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 2 695 266 մարդ, որը 11,5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ, 14,3%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները: Tweet Դիտում՝ 4665