Հայբիզնեսբանկը՝ Խնայողությունների օրվան նվիրված մրցանակաբաշխության մասնակից

04.11.2019 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ
Հայբիզնեսբանկը հոկտեմբերի 31-ին մասնակցել է Հայաստանի բանկերի միությունում՝ Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի ունեցած «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպված մրցանակաբաշխությանը:

Բանկում նշել են, որ նախապես հայտարարված «Ապագայի բանկն՝ իմ պատկերացմամբ» խորագրով դպրոցականների շարադրությունների եւ տեսահոլովակների, ինչպես նաեւ «Բիզնես-պլանի կազմում» թեմայով ուսանողական մրցույթների մասնակիցների աշխատանքներն ուսումնասիրել եւ ամփոփել էր գնահատող հանձնաժողովը, որը կազմված էր Հայաստանի բանկերի միության, առեւտրային բանկերի եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ներկայացուցիչներից:

Հայաստանի բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանը, ողջունելով ներկաներին, կարեւորել է օրվան ընդառաջ՝ հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները: Հայաստանի բանկերի միության կողմից մրցանակներ են հանձնվել մրցույթի հաղթողներին:
 
Հայբիզնեսբանկի անհատական մրցանակին արժանացել է երկու ուսանող: ԵՊՀ  Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Հրաչյա Զաքարյանի աշխատանքը տարբեր գործառույթներ իրականացնող միկրոսխեմաների, ինչպես նաեւ տարբեր փոքր սարքավորումների տեղական արտադրության եւ սպառման վերաբերյալ էր, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանող Գեւորգ Խաչատրյանի Բիզնես պլանը՝ լաստիկային հյուսվածքով պաստառների արտադրության:

Միջոցառման շրջանակում ինֆոգրաֆիկ աշխատանքների՝ «Խնայում եմ հանուն…» թեմայով մրցույթի հաղթողին մրցանակ է շնորհել նաեւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը:

«Հայաստանում Խնայողությունների միջազգային օրը նշվում է արդեն յոթերորդ տարին: Մեր երկրի բնակչության համար խնայողությունների պահպանման կայուն միջոց են համարվում բանկային ավանդները:

Հայբիզնեսբանկն այսօր հաճախորդին է ներկայանում որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը եւ հատկանշական է, որ ավանդային պորտֆելի ծավալով շուկայում զբաղեցնում է առաջին տեղը: Խնայում ենք ինչպես հանուն նոր սերնդի, այնպես էլ հանուն մեր մոլորակի ապագայի»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW