«Սպայկա». Վերին Լարսում խոչընդոտվում է գյուղմթերքի ներմուծումը ՌԴ
31.10.2019 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Ընկերությունում նշել են, որ տվյալ խնդրի մասին առաջին իսկ օրը ընկերությունը տեղեկացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
«Բեռնատարներից մեկի մեջ ՀՀ-ում արտադրված 20 տոննա բարձր որակի թանկարժեք կապույտ բորբոսով պանիր է, իսկ մյուսի մեջ՝ 18 տոննա խաղող եւ 1 տոննա կապույտ բորբոսով պանիր: Բեռն անցնում է մաքսային ստուգում, ինչի հետ կապված դեռեւս 2019 թվականի հոկտեմբերի 14-ին բեռնափոխադրվող պանրից վերցվել են փորձանմուշներ, իսկ ընկերությունն իր հերթին մաքսային գործառնությունները արագացնելու համար մեկ օրվա ընթացքում տրամադրել է բոլոր պահանջվող եւ լրացուցիչ փաստաթղթերը, այդ թվում՝ անասնաբուժական սերտիֆիկատը, կապույտ բորբոսով պանրի արտադրության տեխնիկական պայմանները, արտադրության տեխնոլոգիական սխեման:
Տրամադրվել է նաեւ ընթացիկ արտադրությունը նկարագրող տեսանյութեր, ինչպես նաեւ հայաստանյան եւ ռուսաստանյան լրատվամիջոցների ռեպորտաժները «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացման վերաբերյալ:
Կապույտ բորբոսով պանիրը «Սպայկա» ընկերության նոր արտադրանքն է, որն իր տեխնոլոգիական պայմաններով եւ որակով կարող է համեմատվել եվրոպական լավագույն պանրագործների արտադրանքի հետ:
Վերին Լարսի անցակետի մաքսային ծառայութունը կամայական խոչընդոտներ է հարուցում ընկերության կողմից հայաստանյան արտադրության պանիրը ԵԱՏՄ շուկայում ներկայացնելուն եւ արտահանելուն, ինչը վտանգի տակ է դնում ընկերության գործընկերներին պանրի մատակարարման պայմանագրերի իրականացումը, շուրջ 15 մլն եվրո ներդրումների արդյունավետությունը, հայաստանյան ֆերմերներից կաթի հետագա մթերումները, ԵԱՏՄ տարածքում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ազատ տեղաշարժը եւ առեւտուրը»,- հայտարարել է ընկերությունը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: