Քննարկվել է PwC-ի գործունեության ընդլայնումը Հայաստանում

30.10.2019 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#PwC #Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման եւ համագործակցության նոր ուղղություններին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է եղել նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին:

Ներկայացնելով մեր երկրի գիտական եւ տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախաձեռնության ուղղությունները՝ նախագահը նշել է, որ դրա շրջանակում համագործակցություն է նախատեսվում միջազգային տեխնոլոգիական խոշոր կորպորացիաների ու ընկերությունների հետ, եւ «Փրայսուոթերհաուս Կուպերս»-ը նույնպես կարող է գործընկեր լինել:

«ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ն աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ եւ իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է եւ գործունեություն է ծավալում 158 երկրում: 2007-ից ընկերությունն աշխատում է նաեւ Հայաստանում:
Դիտում՝ 3927

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW