Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը եւ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն այսօր ներկայացրել են Հայաստանի բանկային համակարգի հիմնական ցուցանիշները՝ ամփոփելով 2019-ի երրորդ եռամսյակի եւ տարվա 9 ամիսների արդյունքները: Սեյրան Սարգսյանն ընդգծել է, որ գրեթե բոլոր ուղղություններում նկատելի է աճի միտում:Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ 2019-ի երրորդ եռամսյակում ընդհանուր կապիտալն աճել է 29 մլրդ դրամով կամ 3,8%-ով, իսկ տարվա 9 ամիսների ընթացքում՝ 47 մլրդ դրամով կամ 6,2%-ով:Անդրադառնալով վարկային ներդրումների ծավալին՝ բանախոսներն ընդգծել են, որ երրորդ եռամսյակում աճը կազմել է 118,5 մլրդ դրամ կամ 3,6%, իսկ 9 ամիսների ընթացքում՝ 125,5 մլրդ դրամ կամ 3,9%:Եռամսյակի ընթացքում բանկերի ընդհանուր ակտիվներն աճել են 139 մլրդ դրամով կամ 2,6%-ով, իսկ 9 ամիսների տվյալներով՝ 432 մլրդ դրամով կամ 8,7%-ով:Ընդհանուր պարտավորությունները եռամսյակի ընթացքում աճել են 109 մլրդ դրամով կամ 2,4%-ով, իսկ 9 ամիսների արդյունքներով՝ 384 մլրդ դրամով կամ 9,2%-ով, իսկ հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են համապատասխանաբար 192,9 մլրդ դրամով կամ 6,4%-ով եւ 351 մլրդ դրամով կամ 12,4%-ով:Արձանագրվել է, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում բանկային համակարգի շահույթն աճել է 177,1 մլն դրամով կամ 0,8%-ով՝ կազմելով 22,5 մլրդ դրամ, իսկ 9 ամիսների արդյունքներով համակարգն ապահովել է 60,9 մլրդ դրամի շահույթ:Մհեր Աբրահամյանը շեշտել է, որ թեեւ ներկայացված թվով շահույթը կարող է մեծ թվալ, սակայն այն պետք է դիտարկել կապիտալի մեծությանը զուգահեռ: Նա հավելել է, որ նկատվում է մարժայի նվազում: «Մրցակցությունը բանկային համակարգում բավականին ուժեղ է, որն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Մշտական մրցակցությունը բերում է ծառայությունների որակի բարելավման, նորարարությունների եւ ներդրումների, սակայն մյուս կողմից՝ կան որոշակի ռիսկեր մարժայի նվազման առումով: Դա կարող է ազդել բանկերի շահութաբերության վրա, որը, իհարկե, ցանկալի չէ, քանի որ բանկային ոլորտը բիզնես է եւ պետք է լինի եկամտաբեր»,- մանրամասնել է նա: 21.10.2019 | 11:49 Մհեր Աբրահամյանը՝ Հայաստանի բանկերի միության առաջնահերթությունների մասին Մհեր Աբրահամյանը խոսել է նաեւ ավանդների աճի մասին՝ ընդգծելով, որ հանրության շրջանում վստահությունը գնալով մեծանում է: Անդրադառնալով բանկային համակարգի խնդիրներին՝ Հայաստանի բանկերի միության նախագահը նշել է, որ օրակարգում շարունակում է մնալ վարկերի վերադարձելիությունը: «Թեեւ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը գնալով նվազում է, միեւնույնն է, կան ոչ բարեխիղճ տնտեսվարողներ կամ վարկառուներ, որ փորձում են խուսափել վճարներից: Դա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում բանկային համակարգի համար»,- նշել է Մհեր Աբրահամյանը: Tweet Դիտում՝ 2996