«Զայլինքս Արմենիա»-ն կմշակի ինժեներական լուծումներ

29.10.2019 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զայլինքս #Նիկոլ Փաշինյան
Երեւանում բացվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Զայլինքս Արմենիա» ընկերությունը: Բացման արարողությանը ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընկերությունը զբաղվում է նորարարական եւ ինժեներական լուծումների մշակմամբ՝ տեխնոլոգիաների, թվային հեռուստատեսության, արդյունաբերության եւ այլ ոլորտների համար:

«Զայլինքս Արմենիա»-ի երեւանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 20 մարդ, մինչեւ տարեվերջ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 50-ի, իսկ 3  տարի անց՝ 200-ի: «Զայլինքս Արմենիա»-ն համագործակցություն է սկսել նաեւ հայաստանյան բուհերի հետ՝ համատեղ հետազոտական ծրագրեր մշակելու նպատակով:

«Զայլինքս» ընկերությունը տարբեր երկրների մասնաճյուղերում ունի մոտ 5 հազար աշխատակից եւ հաճախորդներ՝ աշխարհի ավելի քան 60 երկրներում:

2019-ի ընթացքում «Զայլինքս»-ը ստացել է $3,06 մլրդ-ի եկամուտ:
Դիտում՝ 2889

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW