ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն պայմանավորվել են հայ-ճապոնական գործարար համաժողով կազմակերպել: «Այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ճապոնիայում, որ ավելի լայն ձեւով ներկայացնենք Հայաստանը Ճապոնիային եւ ճապոնացի գործարարներին»,- ասել է նախագահը։ Արմեն Սարգսյանը հավելել է, որ ֆորումն առիթ կլինի հայկական գիտական եւ արդյունաբերական ներուժը՝ հիմնականում մաթեմատիկական մոդելավորման, մեծ ծավալի տվյալների կառավարման եւ արհեստական բանականության ոլորտներում ցույց տալու համար։«Համագործակցության հետաքրքրությունը երկկողմ է։ Ճապոնական կողմի հետաքրքրությունն ավելին էր, քան ես սպասում էի»,- ասել է Արմեն Սարգսյանը: Tweet Դիտում՝ 1553