Քննարկվել է KfW-ի եւ GIZ-ի գործունեությունը Հայաստանում

25.10.2019 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատոմ Ջանջուղազյան #Միխայել Բանցհաֆ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Միխայել Բանցհաֆին:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը եւ դրա զարգացման հեռանկարներին:

Մասնավորապես՝ ընդգծվել է էներգետիկ, բնապահպանության, փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտներում իրականացվող ծրագրերի կարեւորությունը:

Քննարկվել է նաեւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գործունեությունը Հայաստանում:

Հանդիպման ավարտին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:
Դիտում՝ 6078

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW