Վերաբացվել է Հայբիզնեսբանկի հասցեափոխված «Մասիս» մասնաճյուղը

24.10.2019 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ
Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակ 55 հասցեում արդեն գործում է Հայբիզնեսբանկի հասցեափոխված «Մասիս» մասնաճյուղը:

Բանկում նշել են, որ «մասնաճյուղի նոր տարածքն ապահովված է բարձրակարգ սպասարկման եւ բանկային այլ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով»:

Մասնաճյուղի վերաբացման արարողությանը հրավիրված էին պաշտոնատար անձինք Արարատի մարզից, բարձրաստիճան հյուրեր եւ հաճախորդներ:

«Միջոցառման ընթացքում ներկայացվեց առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած մասնաճյուղը՝ այստեղ հաշվի են առնվել ոչ միայն ժամանակակից ստանդարտների բոլոր պահանջները, այլեւ հաճախորդների ցանկությունները: Առկա է հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ եւ հաճախորդներին ուղղորդող աշխատակից:

Հայբիզնեսբանկը շարունակելու է մասնաճյուղերի արդիականացման գործընթացն ու հաճախորդներին նորարարական մոտեցումներով ներկայանալու իր քաղաքականությունը:

Շուրջ 30 տարի Հայբիզնեսբանկը մատուցում է բարձրորակ ծառայություններ՝ ընդլայնելով մասնաճյուղային ցանցը: Բանկի համար առանցքային է մեր երկրի տարբեր մարզերում եւ համայնքներում ապրող քաղաքացիների համար ծառայությունների ամբողջական փաթեթը հասանելի դարձնելը:

Բանկի բարձր վարկանիշը պահպանելու գրավականն է՝ հաճախորդների սպասումները մշտապես գերազանցելու, յուրաքանչյուրին կարեւորելու քաղաքականությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 11463
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW