Փոխվարչապետը հանդիպել է ՀԲ պաշտոնյաների հետ

21.10.2019 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #ՀԲ
ԱՄՆ կատարած այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ, տնօրեն Քոեն Դավիդսեի եւ Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի հետ:

Կառավարությունում նշել են, որ զրուցակիցներն անդրադարձել են «Երկրի համագործակցության շրջանակ» փաստաթղթի կարեւորությանն ու համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Մհեր Գրիգորյանը կարեւորել է Համաշխարհային բանկի կուտակած փորձն ու գիտելիքները, որոնք բարձր են գնահատվում Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից:
Դիտում՝ 1316

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW