ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով, որը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին:Ինչպես նշել են բանկում, Մուլտիկարտա ընկերությունը կիրառում է ռուսական եւ արտասահմանյան լավագույն տեխնոլոգիաները, ինչպես նաեւ իր կողմից ներդրված բացառիկ մշակումներ հետեւյալ ուղղություններում`- քարտերի թողարկման եւ սպասարկման ծրագրերի սպասարկում,- հեռահար սարքերի համապարփակ ու տեխնոլոգիական սպասարկում (բանկոմատներ, վճարային տերմինալներ, POS-տերմինալներ եւ այլն):Մուլտիկարտա ընկերությունն ապահովում է վճարհաշվարկային ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան անվտանգության բարձր մակարդակ: Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնի սպասարկման ներքո գտնվում են ավելի քան`- 50 մլն քարտ,- 25 հազ. բանկոմատ,- 250 հազ. POS-տերմինալ, - 6 հազ. ինտերնետային առեւտրի գործակալ,- տարեկան 5 մլրդ մշակված գործարք: Համագործակցության սկիզբը դրվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Մուլտիկարտա ընկերության ղեկավարների մասնակցությամբ կայացած մամլո ասուլիսի ընթացքում, որը տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում հոկտեմբերի 17-ին, հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:Համագործակցության հիմնական նպատակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին մատուցվող ծառայությունների եւ սպասարկման որակի բարելավումն է, ինչպես նաեւ Հայաստանում քարտային շուկայի որակական աճը:Միանալով Մուլտիկարտա Պրոցեսինգային կենտրոնին` ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին կտրամադրի այնպիսի նոր տեխնոլոգիական ծառայություններ, ինչպիսիք են՝- ինտերնետ առեւտրի հնարավորություն,- Visa Direct/Money Send՝ Հայաստանի եւ սփյուռքի ամենապահանջված ծառայություններից մեկը,- ռուսական МИР քարտերի թողարկում եւ սպասարկում,- դեբետային եւ վարկային քարտերի սահմանաչափերի ճկուն կառավարում,- քարտերի դեբետային եւ վարկային մնացորդների նկատմամբ տարբեր սակագների օգտագործման հնարավորություն՝ մեկ քարտի շրջանակներում,միասնական բանկոմատների ցանց՝ ՎՏԲ խմբի դուստր բանկերի բոլոր քարտապանների համար,- զեղծարարությունների դեմ պայքարի ընդհանրական համակարգ՝ արհեստական բանականության հիման վրա գործող համակարգի օգնությամբ,- մարքեթինգային արշավներ՝ հաճախորդների տարբեր սեգմենտների համար,- քարտերի սպասարկման ծավալների ընդլայնում Հայաստանի մարզերում` IOS եւ Android պլատֆորմների վրա հասանելի սարքերի գործարկման շնորհիվ` շարժական POS-տերմինալների միջոցով,- հաճախորդների ծանուցումներ Viber հավելվածի միջոցով:Բանկում նշել են նաեւ ոչ ֆինանսական, սակայն մեծ պահանջարկ վայելող ծառայությունների շարքը, որը եւս ՎՏԲ-Հայաստան Բանկը կապահովի իր հաճախորդների համար՝- միացում տեղական` Արմենիան Քարտ Պրոցեսինգային կենտրոնին, - թոքենավորում՝ սմարթֆոնի կիրառում ապրանքների եւ ծառայությունների վճարման համար,- կիբերանվտանգության միջազգային մակարդակ,- համակարգի անխափանության բարձր 99.99% մակարդակ, - բանկոմատների ցանցի ֆինանսական եւ տեխնիկական մոնիտորինգ:«Միանալով Մուլտիկարտա Պրոցեսինգային կենտրոնին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններն ավտոմատ կերպով հասանելիություն կստանան ռուսական շուկայում առկա քարտային ժամանակակից լուծումների ամբողջական փաթեթին, որը կապահովի նորարարական պրոդուկտների եւ ծառայությունների ներդրումը Հայաստանյան քարտային շուկայում եւ, մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկում: ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Մուլտիկարտա ընկերության միջեւ համագործակցությունը կհանգեցնի Հայաստանում քարտային ոլորտի` նոր, առավել տեխնոլոգիական զարգացմանը»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:«Այս համագործակցության հիմնական նպատակն է բանկին ապահովել ժամանակակից ծառայությունների եւ պրոդուկտների ամբողջական փաթեթ` ներառյալ գործարքների պրոցեսինգ, բանկոմատների եւ տերմինալների սպասարկում, ինտերնետային առեւտրի խթանում, քարտային զեղծարարությունների դեմ պայքարի նոր լուծումների ներդնում, ինչը միասին վերցրած թույլ կտա ոչ միայն ակտիվորեն զարգանալ մրցակցային միջավայրում այլ նաեւ համապատասխանել վճարահաշվարկային ոլորտի համաշխարհային շուկայի ստանդարտների եւ տենդենցներին, ինչպես նաեւ ապահովել ՎՏԲ Խմբի պահանջներին բավարարող անվտանգության բարձր մակարդակ»,- ասել է «Մուլտիկարտա» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Կիրիլ Սվիրիդենկոն:Բանկում նաեւ նշել են, որ քարտային բիզնեսի հիմնական ցուցանիշներով ՎՏԲ-Հայաստան Բանկը 1-ին տեղում է Հայաստանում ` - բանկոմատների քանակը` 184, - քարտերի քանակը՝ 380 000, - աշխատավարձային քարտեր՝ 92 000, - կենսաթոշակային քարտեր`100 000, - թողարկված քարտերով ընդհանուր շրջանառություն, - էկվայրինգային շրջանառություն: Tweet Դիտում՝ 5683