ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է 72-րդ՝ «Արարատ» մասնաճյուղը

10.10.2019 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Իվան Տելեգին
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական մասնաճյուղն Արարատի մարզում՝ Արարատ քաղաքի Շահումյան փող. 24/1 հասցեում:

Բանկում նշել են, այսպիսով այն պահպանել է ՀՀ բանկային շուկայում առաջատարի դիրքերը մասնաճյուղերի քանակով:

«Արարատ» մասնաճյուղը 72-րդն է. Երեւանում արդեն իսկ գործում է 27, իսկ մարզերում՝ 45 մասնաճյուղ:

««Արարատ» մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել տոնական մթնոլորտում, լարային քառյակի ներքո: Բացման արարողությանը ներկա էին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրենության նախագահ Իվան Տելեգինը, ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Արարատ մարզի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը եւ այլ հյուրեր»,- ասված է հաղորդագրությունում:

«Մենք ուրախ ենք, որ այսօր մեր մասնաճյուղային ցանցը համալրվեց եւս մեկ նոր` «Արարատ» մասնաճյուղով: Արարատի մարզում սա թվով 4-րդ մասնաճյուղն է, որտեղ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք օգտվել բանկի ժամանակակից եւ տեխնոլոգիական ծառայություններից եւ պրոդուկտներից: Վստահ ենք, որ Արարատի նոր մասնաճյուղը, գտնվելով Արարատի մարզի բազմամարդ քաղաքներից մեկում, կդառնա պահանջված, ինչպես բանկի գործող հաճախորդների միջեւ, այնպես էլ նոր»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրենության նախագահ Իվան Տելեգինը:

«Մասնաճյուղի տարածքային հարմարավետ տեղակայման շնորհիվ` Արարատ քաղաքի կենտրոնում, բանկի հաճախորդները կկարողանան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների եւ պրոդուկտների ամբողջ փաթեթից՝

- ավանդային եւ վարկային պրոդուկտների ձեւակերպում
- հաշիվների համալրում
- դրամական փոխանցումների իրականացում
- կոմունալ վճարումների իրականացում
- բանկի աշխատակիցների կողմից տրամադրվող խորհրդակցություն եւ այլն:

Մասնաճյուղը ունի նաեւ 24/7 հաճախորդների ինքնասպասարկման գոտիներ, որոնք հագեցած են cash-in բանկոմատներով եւ վճարային տերմինալներով, ինչը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում կատարել վարկերի մարում, հաշիվների եւ ավանդների համալրում, կոմունալ վճարումների իրականացում եւ այլն՝ մոտ 300 ծառայությունների դիմաց վճարում 24/7 ռեժիմում, առանց Բանկի աշխատանքային ժամերի սահմանափակումների»,- նշել են բանկում:

Մասնաճյուղը կգործի երկուշաբթիից ուրբաթ՝ 09:15-17:30:
Դիտում՝ 5562
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW